Լեզվի դասընթացներ և խորհրդատվական ձևաչափեր,
որոնք քեզ կմոտեցնեն քո նպատակին
More products
More products
More products

Քո ճանապարհը դեպի Եվրոպա

Միշտ ունեցե՞լ ես բացահայտումների կիրք և ցանկացե՞լ ես դա համատեղել Եվրոպայում սովորելու կամ աշխատելու հետ: Իմ ընկերությունը քեզ առաջարկում է տարբեր խորհրդատվական ձևաչափեր և լեզվի դասընթացներ՝ քեզ ավելի մոտեցնելու քո երազանքին:

Այսպիսով, հավաքի՛ր քո գիտելիքները, հմտությունները, փորձը և արկածային ոգին մեկ ճամպրուկի մեջ և եկեք մեկնենք հին մայրցամաքում այս գեղեցիկ և անմոռանալի ճանապարհորդությանը:

Օ, և մի՛ մոռացիր անձրեւանոցդ ու արևի գլխարկդ:


Կապվի՛ր ինձ հետ՝ միասին ձևավորելու քո անձնական ուղին:

Իմ մասին
Եկե՛ք միասին կամուրջներ կառուցենք։

Բարև, Hi, Heisann, Moin կամ միգուցե Servus?


Ես Շուշանն եմ և հայ եմ։ Հայաստանի մայրաքաղաք Երևանում լեզվաբանության բակալավրիատն ավարտելուց հետո լքեցի հայրենիքս՝ լեզվական ճամփորդությունների մեկնելով։

Իմ առաջին կանգառը Հարավարևելյան Ասիայի Կորեական թերակղզին էր: Ես 6 ամիս անցկացրել եմ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում և ստացել եմ մշակույթի, լեզվի, հասարակության և ավանդույթների ընդհանուր պատկերացում: Դա անմոռանալի և յուրահատուկ փորձ էր:

Երկրորդ կանգառս Կենտրոնական Եվրոպայի երկիրն էր և արտահանման աշխարհի նախկին չեմպիոնը՝ Գերմանիան, որը հետագայում դարձավ իմ երկրորդ տունը 12 երկար տարի շարունակ:

Ամենադժվար խոչընդոտը, որը ես հաղթահարեցի, գերմաներենն էր՝ բանաստեղծների և մտածողների լեզուն, որը ես սովորեցի այդ ու հանդերձ գերազանց մարտավարությամբ։ Ինձ գրավեց գերմաներենը բառերի իր տրամաբանական կառուցվածքով, քերականությամբ, հնչյունաբանությամբ և այլն: Ամեն ինչ հանկարծ իմաստ ստացավ։ Հետագայում, Համբուրգի համալսարանում մագիստրատուրա ավարտելուց հետո, դարձա գերմաներենի դասախոս։ 2016 թվականին հաջողությամբ ավարտած հետագա ուսուցումն ինձ հնարավորություն տվեց գերմաներեն դասավանդել տարբեր երկրների մարդկանց՝ ամենատարբեր մայրենի լեզուներով, ավանդույթներով և լեզվական փորձով և դա մեծ հաջողությամբ: Այդ մարդիկ ինձ խրախուսեցին հիմնել իմ սեփական լեզվի դպրոցը և խորհրդատվական կենտրոնը: Այսպիսով, ահա եւ ես:

Ես պետք է եւս մի բան ավելացնեմ գերմաներենի մասին, դա իմ կիրքն է, ես իսկապես հաճույք եմ ստանում այս լեզուն սովորեցնելուց և չեմ հագենում: Ի լրումն գերմանացի դասախոսի իմ հաջողությունների, ես աշխատել եմ որպես հաջողակ կրթական խորհրդատու, լեզուների առարկայական ոլորտի և բաժնի վարիչ, ինչպես նաև միգրացիայի և ինտեգրման խորհրդատու գերմանական տարբեր ընկերություններում:


6 ամսով իմ երրորդ կանգառը հայտնի նկարիչ Գուստավ Կլիմտի հայրենիքն էր՝ Ավստրիան։ Ես օտարեկրյա կիսամյակս անցկացրել եմ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Էրազմուսի միջոցով և հաջողությամբ ավարտել եմ պրակտիկա Դանուբի այգու մոտ: Լավագույն բանը, որ կարող էր պատահել ինձ հետ, դա մշակութային կյանքի ու ուսման համատեղումն էր։ Ես ներկա էի Musikverein-ի Ոսկե դահլիճի համերգներին, պատմական օպերայում՝ «Կարապի լիճ» բալետին, և հնարավորություն եմ ունեցել այցելել բազմաթիվ թանգարաններ, պատկերասրահներ, ամրոցներ և վայելել ուսումս համալսարանում։

Իմ չորրորդ և ներկայիս կանգառը ընտանիքիս հետ ֆյորդների երկիրն է և մեծ բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, բարերար և հայ ազգի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հայրենիքը: Ո՞վ չի ճանաչում նրան: Նորվեգիայի գեղատեսիլ լանդշաֆտը տանում է լեռներ՝ խորը շունչ քաշելու և առօրյա կյանքից փախչելու: Այս բնությունն ու անդորրն ինձ ոգեշնչում են լինել մասնագիտորեն ակտիվ, բայց նաև հիշել ընդմիջումներ անելու մասին:
Այս գեղեցիկ երկրից ես ցանկանում եմ կյանքի կոչել իմ գաղափարները և կիսվել իմ փորձով և գիտելիքներով քեզ հետ:

Կապվի՛ր ինձ հետ, պատմի՛ր, թե ով ես դու, կոնկրետ ինչ ես ուզում, ով ես ուզում լինել, ինչ նպատակներ ես հետապնդում և ինչի ես ուզում հասնել կյանքում: Գուցե դու արդեն գիտես, թե որտեղ ես ուզում սովորել և ապրել: Թե՞ դու նոր ես սկսում և ունես միայն մեկ կամ երկու գաղափար և չգիտես, թե ինչպես շարունակել, ինչպես իրականացնել քո գաղափարները: Կամ միգուցե կուզենայի՞ր աշխատել և սովորել արտասահմանում, և այնքան առաջարկներ կան, որ չկարողանաս ճիշտ որոշում կայացնել և կարիք ունես որևէ մեկի, ով կաջակցի քեզ խորհուրդներով և գործերով և գաղափարներ կմշակի քեզ հետ կամ քեզ համար: Կամ գուցե կուզենայի՞ր նոր լեզու սովորել աշխատանքի կամ հետաքրքրությունից դրդված:



Այդ դեպքում ես քո փորձառու ուղեկիցն եմ: Սուզվի՛ր ինձ հետ կրթության աշխարհ:

Ինչու՞ ընտրել իմ ընկերությունը
Ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ մեր հաճախորդների կյանքն ավելի լավ և երջանիկ դարձնելու համար
  • Բարձր որակ և պրոֆեսիոնալիզմ
    Ես իմ հաճախորդներին հանդիպում եմ գերմանական չափանիշներով, հայկական անկեղծությամբ և սկանդինավյան Hygge-ով: Իմ մեծ մասնագիտական աշխատանքային փորձով և արտերկրում որպես նախկին ուսանող աշխարհի տարբեր երկրներում ունեցած իմ սեփական փորձով կարող եմ քեզ արժեքավոր խորհուրդներ և խորհրդատվություն տալ, թե ինչպես կարող ես իրականացնել երազանքդ՝ սովորել և աշխատել Եվրոպայում: Որպես գերմաներենի հավաստագրված դասախոս՝ ես հանդիպում եմ քեզ՝ քեզ մոտեցնելու քո ընտրած լեզվական մակարդակին: Ինձ համար կարևոր է դասերը ձևավորել այնպես, որ երբեք ձանձրալի չդառնա և երբեք չվերանա լեզու սովորելու բերկրանքը։ Երբ խոսքը վերաբերում է լեզվի ուսուցմանը, կարևոր է դրա հանդեպ կիրք ունենալ:
  • Լավ աջակցություն
    Իմ երիտասարդ ընկերությունը ձգտում է երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ հաստատել հաճախորդների հետ: Ես շատ լավ գիտեմ, որ իմ հաջողության գրավականը իմ գոհ հաճախորդներն են, և ես միշտ ձգտում եմ ապահովել լավագույն արդյունքները: Ես լիովին հասկանում եմ, որ գործընթացի ցանկացած փուլում դու կարող ես ունենալ հրատապ հարցեր, որոնք պատասխանի կարիք ունեն: Ես միշտ պատրաստ եմ քննարկել քո հարցերն ու մտահոգությունները և տրամադրել արագ, պրոֆեսիոնալ և հիմնավոր պատասխաններ: Խորհրդատվությունը տեղի է ունենում տեսազանգով կամ հնարավոր է անհատական խորհրդատվություն Եվրոպայում և Հայաստանում։
  • Անհատական մոտեցում
    «Եկեք միասին կամուրջներ կառուցենք» կարգախոսով ես հիմնեցի այս փոքրիկ ընկերությունը՝ լավագույնս աջակցելու մարդկանց հաջողության հասնելու ճանապարհին: Իմ կորպորատիվ ռազմավարությունը մեծապես կենտրոնանում է իմ հաճախորդների հաջողության վրա: Ես քեզ տալիս եմ մասնագիտական և անհատական խորհրդատվություն, որը կարող է օգնել քեզ հասնել նպատակներիդ: Ես անընդհատ ձգտում եմ մտքում պահել քո նպատակները և ջանում եմ լավագույն տարբերակը գտնել քեզ համար:
Տվյալների պաշտպանություն
Տվյալների պաշտպանությունն ինձ համար կարևոր է, ուստի խնդրում եմ նկատի ունենալ, որ խորհրդատվությունները, լեզվի դասընթացները և քո անձնական տվյալները շատ գաղտնի են:
Քո անձնական տվյալները ոչ մի դեպքում չեն փոխանցվի երրորդ անձանց:
Էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը նույնպես չեն փոխանցվի երրորդ անձանց և կոչնչացվեն խորհրդակցության կամ լեզվի դասընթացների ավարտից հետո հաջորդ 14 օրվա ընթացքում:

*Խնդրում եմ նկատի ունենալ, որ խորհրդատվությունը երբեք չի երաշխավորում քեզ ուսման կամ աշխատանքի առաջարկ: Բոլոր խորհուրդները տրվում են առանց երաշխիքի։ Այնուամենայնիվ, ես ձգտում եմ լավագույն տարբերակը գտնել քեզ համար:

Կապ

Ինձ դուր է գալիս նոր շփումներ հաստատել, ուստի ես ուրախ եմ աշխատել քեզ հետ և պատասխանել քո հարցերին

Հեռախոս: +49-170-850-7070
PHOTO CREDITS: Design Milk | Design milk | brandbook.de | Wicker Paradise | Design milk | brandbook.de | Design milk | Wicker Paradise | Design milk | Design milk | Design milk | Design milk | Design milk | Design milk

All photo and video materials belong to their owners and are used for demonstration purposes only. Please do not use them in commercial projects.

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website